Բաժիններ՝

Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան երբևիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան երբևիցե կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նա հայտարարել է Time հանդեսին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, թե նրանք երբևիցե կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ հենց դա է այս պատերազմի պատճառ դարձել, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Եթե այդ թեման չշոշափվեր, շատ ավելի մեծ հավանականություն կա, որ այն (պատերազմը) չէր սկսվի», – նշել է նա։

Իր հերթին Reuters-ը հրապարակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկների նախագծերը։ Ըստ ամերիկյան փաստաթղթի՝ Կիևը չպետք է ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս