Բաժիններ՝

Պակիստանի բանակը բարձրացնում է մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ ռազմական լարվածության ֆոնին

Պակիստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Հնդկաստանի հետ ռազմական լարվածության աճի ֆոնին մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու համար։

Այս մասին հաղորդել է The Times of India հրատարակությունը։

Իսլամաբադից 60 կմ հեռավորության վրա գտնվող «Քամրա» խոշոր ավիաբազայում տեղաբաշխված կործանիչները վարժական թռիչքներ են կատարել հակառակորդի օդային հարձակումը հետ մղելու գործողությունները կատարելագործելու համար։

Պակիստանի «Թիլա» բանակային զորավարժարանում անցկացվել են մարտական ​​հրաձգությամբ վարժանքներ։ Վերլուծաբանների կարծիքով, դրանք «Պակիստանի ազդանշանն են հնդկական բանակի հետ առաջիկա մարտերին պատրաստվածության մասին»։ Ինչպես ընդգծում է The Times of India-ն, «Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը շարունակում է աճել, երկու երկրներն էլ պատրաստվում են հնարավոր բախման»։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ապրիլի 24-ին Պակիստանի հետ սահմանի անմիջական մերձակայքում անցկացրել են Aakraman («Գրոհ») կոդային անվամբ լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցել են Սու-30ՄԿԻ, Rafale կործանիչները և Surat էսկադրային ականակիրը։

Ապրիլի 22-ին ահաբեկիչները գրոհ են իրականացրել Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի շրջանի Պահալգամ քաղաքում, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները մեղադրել են պակիստանյան «Լաշքար է Թայբա» խմբավորման հետ կապված «Դիմադրության ճակատ»-ին։ Պակիստանը հերքել է այս մեղադրանքները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս