Բաժիններ՝

Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Իրանի նախագահի կամ գերագույն առաջնորդի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կամ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար:

Այս մասին նա ասել է Time հանդեսին տված հարցազրույցում։

«Իհարկե», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների մեկնարկից հետո Իրանի ղեկավարության հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

Լրագրողը նաև անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածված հրապարակումներին, թե Թրամփը թույլ չի տվել, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։

«Դա ճիշտ չէ։ Ես նրանց չեմ կանգնեցրել…. Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության հասնել առանց հարձակման։ Հուսով եմ՝ կարող ենք։ Հնարավոր է, որ ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չպետք է միջուկային զենք ունենա…. Բայց ես չեմ ասել՝ ոչ։ Ի վերջո, ես այդ ընտրությունը նրանց էի թողնելու, բայց ես ասել եմ, որ կնախընտրեի համաձայնագիր, քան ռմբակոծություններ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930