Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու Սպիտակ տան կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը։ Այդ  մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է Time հանդեսում հրապարակված հարցազրույցում։

«Նա զանգահարել է։ Եվ ես չեմ կարծում, թե դա թուլության նշան է նրա կողմից», – նշել է Թրամփը։ Նա կրկին ԱՄՆ-ն համեմատել է մեծ հանրախանութի հետ, որտեղ բոլորը ցանկանում են գնումներ կատարել։ 

«Ամերիկյան ժողովրդի անունից ես եմ դրա սեփականատերը, ես եմ գները սահմանում և կարող եմ ասել, որ եթե ցանկանում եք այստեղ գնումներ կատարել, ուրեմն այս գինը պետք է վճարեք», – ասել է Թրամփը:

ԱՄՆ-ն 145% մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Պեկինն ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանել է 125% մաքսատուրքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս