Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին այցելել է Բրյուսել։
«Մենք տեսանք, թե ինչքան կարևոր է պետական անկախ կառույցի դերը, որը չի ենթարկվում գործադիր իշխանությանը: Իհարկե, անձի գործոնը նույնպես կարևոր է, բայց սա ցույց տվեց, թե ինստիտուցիոնալ անկախությունը որքան անհրաժեշտ է»,- նշեց իրավապաշտպանը:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Դումանյանը նշանակվեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարար:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ դեռևս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:
«Ես իմ նռան այգում եմ, ադրբեջանցի զինվորներից 100 մետր հեռավորության վրա եմ, մինչդեռ նրանց փոխարեն՝ պետք է կանգնած լինեին ռուս խաղաղապահները, նրանցից հետո նոր՝ ադրբեջանցի զինվորները։ Թուրք զինվորն իմ այգու տակ է կանգնած, բայց այդտեղ չպետք է լիներ, սա մեր վարչական շրջանի տարածքն է, երեկ ռուս գեներալին եմ դա բացատրել, ասել եմ՝ մեր Բերդաշենի տարածքը սկսվում է մոստից, դուք ինչո՞ւ եք մոստից առաջ եկել։ Թուրքը «GPS»-ը բացում է ու ցույց է տալիս, թե սրանք ադրբեջանական տարածքներ են, դե ռուսն էլ ի՞նչ իմանա, թե նախկինում այդ տարածքներն ինչպես են եղել։ Ռուս գեներալը նստել է թուրք գեներալի մեքենան, ու թուրքը որտեղ ոտքը դնում է, այնտեղ սահմանը գծվում է»,- ասաց մեր զրուցակիցը։
«Պարզ չի՞, որ շատ վատ: Էլ չի լինի, անասուն են պահում, չի լինի, դաշտերը մնացել ա, խրամատները դաշտերով են քանդել, հողերը էլ չի օգտագործվելու, էդ պարզ ա, անասունն ամեն վայրկյան կարող ա անցնի իրանց մոտ, անցնում էլ ա, որ անցնում ա, էլ հետ չենք կարա բերենք: Էդ ա»:
ԱՅՍՕՐՎԱ իրականությունն այն է, որ դավաճանը Ալիեւի կազմած թուղթը այնքան արագ է ստորագրել, որ անգամ նեղություն չի տվել քարտեզին նայել ու տեսնել, որ գյուղն է անցնում թշնամուն, իսկ որը՝ ոչ։ Դրա համար մարդիկ հանկարծակի են իմանում, որ իրենք պիտի գաղթի ճանապարհը բռնեն։
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ ըստ ամենայնի մարդկայինության դեմ գործած հանցանքի մեղադրանքով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Ես ասել եմ, որ մեր ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը, իմանա, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչ վիճակում ենք գտնվում: Ավելին, պետք է քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել, հասկանանք, թե ինչ ռեսուրսներ կան, որոնք իրականում դեռ ոչ ոքի համար պարզ չեն»:
Այսօր Պաշտպանության նախարարության առջև կրկին հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները: Նրանց հետ հանդիպելու էին եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այսօր ժամը 2-ին վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել անհայտ կորածների հարցով:
Այս բոլոր զարգացումները չեն կարող չազդել Իրանի անվտանգության և ռազմավարական հայեցակարգի միտումների վրա, և հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից վերջերս Իրանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքների հավանական իրականացումը, Իրանը փորձում է իր սահմանների բոլոր ուղղություններով հզորացնել իր պաշտպանական և ռազմական ուժերի ներկայությունը։ Իրանի զինված ուժերը ներկա են երկրի սահմանների երկայնքով, որպեսզի պաշտպանեն երկրի անվտանգությունը ցանկացած արտաքին թշնամու ոտնձգություններից:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար։
Նիկոլն առայժմ անվնաս հեռացման ուղիներ է փնտրում, թաքուն հույսեր փայփայելով, որ ինչ-որ մի պահի կարող է պետք գալ որևէ արտաքին խաղացողի: Նաև գիտակցում է, որ ներսում որևէ քաղաքական հոսանք կամ հասարակական հատվածի հենարան այլևս չունի և չի կարող ունենալ: Միակ արհեստական “հակափաստարկը” որ բերվում է նրա շրջապատից, “ նախկինների” վերադարձն է: Դա իհարկե Նիկոլին մեծ հաշվով չի փրկի, որովհետև շատերն են արդեն հասկանում, որ “նախկին-ներկա” շինծու անջրպետն արդեն քանդվել է ավերիչ ու ամոթալի պատերազմի դավաճանական հետևանքով:
«Արցախում այս ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սպանություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Այնտեղ էր նաև ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ասաց, որ Պաշտպանության նորանշանական նախարարն ու փոխնախարարը զբաղվում են այդ հարցով, նախորդները ևս զբաղվել են:
«Խնդրում եմ ԱԱԾ-ին՝ ազնիվ եղեք, ասեք, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը ի՞նչ վիճակում է գտնվել և ինչո՞ւ է հարբած կայացրել այդ որոշումը, որը հետագայում բերեց զոհերի և Արցախի հանձնմանն ու այդ ստորացուցիչ պայմանագրի կնքմանը: Ինչո՞ւ չեն կազմակերպել ՄՈԲ, հետո այդ մարդկանց թույլ չեն տվել ճակատ, ինչո՞ւ են Խաչատուրովին մերժել, որ թիկունքից կտրի ադրբեջանցիների հարձակումը: Հարցադրումներից պարզ է դառնում, որ տեղի է ունեցել կոլեկտիվ դավաճանություն: Ի՞նչ է արել այդ ժամանակ արդեն Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Երբ ուսումնասիրում ես Ֆեյսբուքի էջերի խրոնիկան, հարց է, թե ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հեռացրել շատ օրերի բաներ (գրառումներ,- Ա.Կ.). պատճառը ո՞րն է: Սքրինշոթեր արված կլինեն ու պարզ կերևա, թե այդ մարդիկ հոկտեմբերի 19-ին ինչ են գրել իրենց ֆեյսբուքյան էջերում»,- ասաց Գ․ Իսագուլյանը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։
Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային էսկադրային ականակիրը պարեկության է ուղեւորվում է Սեւ ծով:
«Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր վստահություն են վայելում: Այս մանդատն առաջին հերթին հայ ժողովրդից պետք է նրանք ստանան, էլիտայից, Սփյուռքից և ռուսական ղեկավարությունից: Ցանկացած մեկը, ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, պետք է վստահություն վայելի միանգամից բոլոր կողմերից»,- Թինա Կանդելակիի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ռուսաստանաբնակ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր և առաջին նախագահ (2006-2011), Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանության փոփոխությանն ու հնարավոր թեկնածուներին:
Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի շարք հարցեր էր ուղղել:
«Կարծում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության մեկ տոկոսն էլ չէ: Դրա համար գոյություն ունի նախապատմություն, հեղափոխությունից մինչև պատերազմ և հիմա: Նախկինում իմ կողմից բարձրացված հարցը, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը թուրքերի, ադրբեջանցիների կողմից ստացել էին 48 միլիոն դոլար, ցավոք, որևէ հետևանք չունեցավ: Այսինքն, հեղափոխությունը, որ արվել էր ՀՀ-ում, արվել էր ադրբեջանական փողերով: Եվ ասվել էր, որ այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը:
Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրների՝ փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել:
Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:
Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել է:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Դասալիքները Նրկոլին իշխանության բերողներն են եղել»․ Վահագն Վարագյան