Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագաիհ հետ․ կարևորվել է Արցախի հարցով եռակողմ հայտարարության ընդունումը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը:

Զրուցակիցները կարեւորել են նախագահ Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով հնարավոր եղավ փրկել տասնյակ հազարավոր կյանքեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30