
«Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի»․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար։
«Մենք շատ հակասություններ ունենք Թուրքիայի հետ։ Էրդողանի վերջին 2, 3 օրերի միայն հաշտարար հայտարարությունները բավական չեն, մեզ պետք են իրական քայլեր», – ասել է Դրիանը՝ հավելելով, որ կան մի շարք պարզ քայլեր, որոնք Էրդողանը պիտի ձեռնարկի միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում և Լիբիայում։
Նա Թուրքիային մեղադրել է ծավալապաշտական գործողություններ իրականացնելու մեջ՝ մատնաշնելով Միջերկրական ծովում և Լիբիայում տեղի ունեցող իրադարաձությունները։
«Դե ֆակտո Թուրքիան արգրեսիա է իրականացնում երկու երկրի դեմ»,- շեշտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։