Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։ Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։
Մոսկվան Աֆղանստանի իշխանություններին եւ թալիբներին կոչ է անում՝ ըստ էության անցնել բանակցությունների եւ վերականգնել խաղաղությունը երկրում:
«Որոշ գյուղեր, որ նույնիսկ այդ հայտարարությամբ նախատեսված չէին, էլի անցնում են Ադրբեջանին։ Ո՞վ է այս հարցերին տեր կանգնելու։ Մենք կառավարություն չունե՞նք, կամ Արցախի կառավարությունը չի՞ կարող միջամտել, հայտարարության իրականացումը հսկողության տակ պահել, թե՞ երկու կառավարություններն էլ լիակատար կապիտուլյացիայի են ենթարկվել։ Հայտարարության մեջ կա՞ կետ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ։ Դեռ ուշ չէ, պետք է պահանջել հայտարարության կետերի եթե ոչ՝ վերանայում, ապա՝ ճշգրտում: Մեկ ստորագրություն դնելով ու մի կողմ քաշվելով չէ: Այսքան տարածք զիջելու դեպքում գոնե կարելի՞ է որևէ պահանջ ունենալ, թե՞ մենք լրիվ ոտքերը սրբելու շորի ենք վերածվել»,- ասաց Արեգ Միքայելյանը:
Վաղ՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Ֆարխոյան Կարենին վստահեցնում եմ, որ հաջորդ իշխանությունը չի ընդունելու վնգստալու ծառայությունները և այլևս ինքը հետդարձի ճամփա էլ չունի…
168.am–ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատման դիմում է ներկայացրել։
Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին Կովկասը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից սկսվում է հայկական մեծ ռեկոնստրուկցիան, որի մեջ ներառվում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր թշնամիները, մեր շահերն ու ռեսուրսները։
«Սկսեմ մեր չքնաղ վարչապետի խոսքերով, որ դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, դուք Հայաստանում ասելիք չեք ունենալու, դուք Հայաստանում կողմնակիցներ չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու: Դուք ժողովրդի առաջ պատասխան եք տալու»,- ասաց Վարդանյանը և հիշեցրեց, որ սա հատված էր սահմանադրական բարեփոխումների («Այո»-ի և «Ոչ»-ի) քարոզարշավից:
Եմենի ԶՈւ խոսնակ Յահյա Սերին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Սաուդյան Արաբիայում «Արամկո» ընկերությանը պատկանող նավթի բաշխիչ կայանը թիրախավորել են «Երուսաղեմ 2» բալիստիկ հրթիռով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին:
Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:
«Իմ պահանջը միակն է՝ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու ու պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրա հրաժարականի պահանջով ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի հացադուլին միացած՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը:
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Այս երկրի ժողովրդի մտավոր հատվածը իմպոտենտ չէ:
Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։
«Երևանի ավագանին՝ որպես հավաքական մարմին, իհարկե, համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է Կառավարությանը, դիմելու է վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ, կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա: Եթե 2.5 տարվա ընթացքում մենք ձախողումները կարողանում էինք հմտորեն ներկայացնել որպես հաջողություններ, կամ գոնե որպես սովորական մի երևույթ կամ նախկիններից մնացած ինչ-որ մի խնդիր, ապա հիմա ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է, և դրա գնահատականը պետք է տրվի նաև այստեղ»,- ասաց Խաժակյանը:
Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում:
Թուրքիայում Եվրամիության և Իտալիայի դեսպաններին ու Գերմանայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել «Իրինի» առաքելության և թուրքական նավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:
«Մեր տանը փնտրում էին ցուցարարների ցուցակներ, ռուպըռներ, ապօրինի հավաքներ կազմակերպելու հետ կապված ինչ-որ պարագաներ: Բնականաբար, նման բան մեր տանից չգտան, բայց այլ իրեր առգրավեցին, որի իրավունքը չունեին: Օրինակ, ես ունեմ օրինական զենքեր՝ փաստաթղթավորված, որոնք առգրավեցին ու տարան փորձաքննության: Հավանաբար մի քանի օրից կվերադարձնեն»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Երևանի ավագանու նիստը վարում էր փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վատառողջ է: Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը: Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը դադարեցրել է ավագանու իր լիազորությունները, իսկ մյուսն ուղղակի դուրս է եկել խմբակցության կազմից:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված Արցախում խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ղեկավարին հանձնարարել է «անհրաժեշտ ամեն բան» անել՝ ըստ «նախնական արձանագրությունների» իշխանությունը փոխանցելու Ջո Բայդենին:
Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա:
Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ:
Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց իր կիրթ եղբայր ալիևին։
Արդեն կնքել էինք ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում մինչեւ 2044 թվական երկարաձգելու համաձայնագիրը։
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին: