Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից․ ՊՆ-ից տեղեկությունը չեն հաստատում. tert.am

Այնտեղ էր նաև ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ասաց, որ Պաշտպանության նորանշանական նախարարն ու փոխնախարարը զբաղվում են այդ հարցով, նախորդները ևս զբաղվել են:

Ծնողներից մեկի դիտարկմանը, թե պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հայտնել են խնդրի մասին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա ազատվել է փոխնախարարի պաշտոնից.«Բալայանն ազատվել է պաշտոնից, նա այլևս չի աշխատում»:

Նշենք, որ Գաբրիել Բալայանից լուրը ճշտել չհաջողվեց, նա հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Tert.am-ն հետ զրույցում Գաբրիել Բալայանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց.«Եթե Անդրանիկ Քոչարյանը անձամբ զրուցել է Գաբրիել Բալայանի հետ՝ ուրիշ խնդիր, բայց մենք պաշտոնապես նման տեղեկությանը չենք տիրապետում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30