Տեր Արշակ եպիկոպոս Խաչատրյանը վաղը կանդրադառնա իրեն ուղղված հարցադրումներին

Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրների՝ փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Արդյոք եղե՞լ են սպառնալիքներ՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ հաշվի առնելով նմանատիպ այլ հարցադրումները ևս, ինքը թեմային կանդրադառնա վաղը, թե ինչ ֆորմատով՝ փակագծեր չբացեց:

Հիշեցնենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն օրերս պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»,- նրա խոսքը տարածել էին լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս