Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել է վիզաների տրամադրումը 13 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներին։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ 1994 թվականին թշնամուն հաղթելուց 26 տարի անց Հայաստանը պարտվում է, ինչը ոչ այլ ինչ է, քան ջախջախում։
Նոյեմբերի 24-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել Արցախի հարցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ես ուզում եմ երկու նախադասությամբ դիմել հայկական լրատվամիջոցներին, որոնք իմ հարյուր օրվա հաշվետվության ժամանակ պատվերով, վճարի դիմաց փորձել են մինչև պատերազմը սկսած օրը իմ անձի, իմ կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել: Որովհետև ես ամենաշատը կարևորում էի մեր անվտանգությունը, և իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել մեր անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը: Կբացահայտեմ և պատվիրատուներին, և նպատակը՝ ինչու են այդպիսի վարքագիծ ընդունել: Ազգը կիմանա իրական դավաճաններին»:
«Այսօր մեր հասարակության մեջ մեծ ցավ կա, սուգ կա, անհասկանալի իրավիճակ կա, և այն գնահատականը, որ հանրության շրջանում մեծ արձագանք չի ստանում իր հրաժարականի պահանջը, շատ կոպիտ կբնութագրեմ, բայց սրիկայությունն այլ կերպ չի կոչվում, սրիկայությունն այլ տեսք չունի»,- կառավարության շենքի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, թե ընդդիմության կոչերը հանրության շրջանում արձագանք չեն գտել:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին եւ փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ։
«Նիկոլ Փաշինյանը մի շատ «լավ» հատկություն ունի, նա իր պաշտոնավարման ընթացքում, բազմիցս, հրապարակային, տվել է ապօրինի հրահանգներ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե բացի նախորդ տարի Իջևանում տեղի ունեցած բախումների ժամանակ վարչապետի կողմից տրված ապօրինի հրահանգներից, ապօրինի ի՞նչ այլ հրահանգներ են եղել:
Ավետիք Իշխանյանին բերման են ենթարկել ոստիկանություն. ՈՒՂԻՂ:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամեն անգամ, երբ Արցախի շուրջ պատերազմող կողմերը զինադադար էին հայտարարում, հստակ ասում էր՝ չի կարող գործել զինադադարի որևէ պայմանավորվածություն, եթե չլինի մոնիտորինգային հստակ մեխազնիզմ։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին։
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին:
Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության իրականացրած քաղաքականությանը, քայլերին ու գործողություններին անհրաժեշտաբար տրվելու են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ, անխուսափելիորեն, քրեաիրավական գնահատականներ։ Առանց դրա, առանց կատարվածի համար պատասխանատվության, ոչ թե կոլեկտիվ, այլ հասցեական՝ անուն-ազգանուն ենթադրող հասցեական պատասխանատվության՝ Հայաստանը չի կարող դուրս գալ այս անդունդային իրավիճակից ու առավել ևս՝ մտածել զարգացման մասին։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գերիների, պատանդների հավաքագրման հետ կապված շատ դեպքեր կան, երբ տվյալներն են լինում հակասական, երբեմն նույն գերու համար կարող է մինչև 20 մարդ դիմել այդ հարցերով զբաղվող կառույցին։ Հետևաբար՝ այս ամենը մեծ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Հրանտ Բագրատյանը՝ Մովսես Հակոբյանի հայտարարության, ներքին քաղաքական կյանքի և Արցախյան խնդրի մասին
Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը տեղեկացնում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր Մոսկվա, որից հետո անմիջապես վերադարձել Երևան։
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օպերատիվ աշխատողները կանխել են ահաբեկչական գործողությունները, որոնք պատրաստել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները:
Լարիսա Ալավերդյանը՝ Արցախյան պատերազմի և գերիներին վերադարձնելու քայլերի մասին՝ ՈւՂԻՂ
Մեկ ստորագրությամբ և առանց մարտի արցախյան տարածքների հանձնումից հետո նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն, որ ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնի նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Միամտորեն կարծում էի, որ ներկա բարձրաստիճան սպաներին, գեներալներին ուղղված առաջին նախադասությունը, թեկուզ՝ ձևական, կլիներ՝ տղերք, կներեք: Չեղավ:
Արցախը հաշմանդամ է։ Ու ինչպես բոլոր ծանր վիրավորների դեպքում է լինում, այնպես էլ հայկական երկրորդ հանրապետության պարագայում ամենակարևորը հենց առաջին պահերին ցուցաբերած օգնությունն է։
Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն այցելել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության առջև հացադուլ հայտարարած ՀՅԴ-ականներ Գեղամ Մանուկյանին և Գագիկ Ավետիսյանին, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին: Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը սխալ է համարել պայքարի այս ձևը:
Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն:
Հերիք է սուտ խոսես. այլընտրանք կար եւ այդ այլընտրանքը հոկտեմբերի 20-ին Պուտինը քեզ ներկայացրել է, բայց դու հրաժարվել ես այդ առաջարկից, որի արդյունքում ի կատար է ածվել «կիրթ ու կառուցողական» ալիեւիդ երազանքը՝ Շուշին ու Հադրւթը տեսնելու Ադրբեջանի կազմում։
Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։