
Ամերիկյան Donald Cook էսկադրային ականակիրը ուղևորվել է Սև ծով

Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային էսկադրային ականակիրը պարեկության է ուղեւորվում է Սեւ ծով: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը: «USS Donald Cook DDG-75-ն սկսել է նեղուցով անցնել Սեւ ծով… ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը կանոնավոր կերպով պարեկում են անցկացնում այս ջրերում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների ու գործընկերների»,-ասվում է Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում:
Նշվում է, որ էսկադրային ականակրի առաջիկա մուտքը Սեւ ծով յոթերորդը կդառնա 2020 թվականին ԱՄՆ-ի նավերի համար: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում (Իտալիա), անցկացնում է ռազմածովային գործողությունների ամբողջական սպեկտր, հաճախ դաշնակից եւ միջգերատեսչական գործընկերների հետ համատեղ՝ նպատակ ունենալով առաջ մղել ազգային շահերը եւ Եվրոպայում ու Աֆրիկայում անվտանգությունն ու կայունությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: