Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում
Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել է: Այդ մասին հաղորդվում է տեղի ոստիկանության մամուլի տեղեկագրում, որը զետեղված է Presse Portal-ում:
Նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկանությունը կանչ է ստացել բնակիչներից, որոնք հայտնել են տղամարդու մասին, որը փողոցներում քաոսային հրաձգություն կազմակերպել:
Չարագործը հրաձգություն է սկսել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ եւ վիրավորել մի ոստիկանի: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Արդյունքում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների անդամների հետ փոխհրաձգության հետեւանքով չարագործը մահացու վերքեր է ստացել: Ներկայում առկա տեղեկատվության համաձայն, այլեւս ոչ ոք չի տուժել:
Հետաքննությամբ զբաղվել է դատախազությունը եւ Բոննի քրեական ոստիկանությունը: Հանցագործի անձի եւ դրդապատճառների մասին չի հայտնվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: