Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:
Բերձորը շրջանցող ճանապարհի խնդիրը խոսում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության անկարողության ու հերթական ձախողման մասին։ Կա՛մ այս հարցը հայ-ադրբեջանական հերթական անհեռատես պայմանավորվածության մասին է խոսում, դրա արդյունք է, կա՛մ Ադրբեջանը բացարձակ հաշվի չի առնում մեր կարծիքը և շարժվում է իր օրակարգով։ Խնդիրը նրանում է, որ եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը պիտի հաստատվեր, սակայն այդ համաձայնությունից անմիջապես հետո ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի մասին հայտարարություն տարածեց ու սկսեց շինարարական աշխատանքները։
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի, օգնությունը սկսել է ժամանել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նրանք ընդգծել են փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու հանձնառությունը։
Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, դրա հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբջեանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ նշեց, որ առհասարակ ընդունված է, որ եթե Արտաքին գործերի նախարարը գնում է ինչ-որ երկիր, ապա դա ինչ-որ տեղ նշանակում է համակրանք դեպի այդ երկիր, սակայն սա այդ դեպքը չէ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Պաշտպանության նախարարությունում սպասվող փոփոխություններին և, թե ինչ նպատակով է ԳՇ պետը դառնալու նախարարի առաջին տեղակալը հարցերին, նախ ասաց, որ Գլխավոր շտաբ և նախարարություն փոխհարաբերությունները չհաջողվեց ամբողջապես կարգավորել և հստակեցնել, ուստի այդ պատճաոռվ որոշվեց, որ ԳՇ պետը դառնալու է նախարարի առաջին տեղակալը:
Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները ծավալուն հոդվածներով անդրադառնում են ՀՀ բանակին զենքի հիմնական մատակարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո):
Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար մրցույթը կանցկացվի գաղտնիության պայմաններում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե «մահացած» է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ միջնորդների համար, ուկրաինական աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին այս չգործող ձևաչափը դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք առճակատման գործիք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո ինչ գործընթաց պետք է տեղի ունենա։
BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում է, դա կապված է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետեւանքով:
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սկանդալային բովանդակությունը կարծես բացարձակապես չի մտահոգում ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպաններին, որոնք Հայաստանում ավանդաբար զբաղվում են անկախ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարություններով: Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո 168.am-ը հարցեր էր ուղարկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև.
Մեծ Բրիտանիան սահմանում է ֆունտ ստեռլինգի եւ ԵՄ-ի երկրների թղթադրամների ՌԴ արտահանման արգելք, արգելում է ավիավառելիքի արտահանումը:
Հունիսի 17-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ կքննվի: Նշել էինք, որ վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային:
Եվրախորհրդարանը պաշտպանել է բանաձեւը, որը կոչ է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Եթե անգամ կողքի հային չենք հանդուրժում, գոնե կարող ենք թշնամուն չուրախացնել. Թևան Պողոսյան։
«Մենք կասպյան «հնգյակի» մասնակիցներն ենք: Հաջորդ շաբաթ Աշխաբադում կկայանա կասպյան պետությունների գագաթնաժողովը, եւ մենք համաձայնեցրել ենք այդ կարեւոր միջոցառման նախապատրաստման՝ մեր գործողությունները»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հասարակության անհանդուրժողականության էտալոնը գործող իշխանությունն է. Սպարտակ Սեյրանյան:
ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անխուսափելի է. Իվետա Տոնոյան։
Իրանական կողմն ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալու բանակցային գործընթացին միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար:
Հունիսի 20-ին անորոշ ժամանակով հետաձգեցինք մեր խնդիրների էջի փակումը. Վահե Հովհաննիսյան:
2021թ. արտահերթ ընտրությունները միայն խորացրին քաղաքական ճգնաժամը. Գագիկ Մինասյան:
Էկվադորի քաղաքացիները այսուհետ կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզային ռեժիմի։ Կառավարությունը հունիսի 23-ին ընդունեց համապատասխան որոշումը։