Բաժիններ՝

Իրանում դատարանը բավարարել է ավելի քան 4 մլրդ դոլար գումարի հայցն ԱՄՆ-ի դեմ

Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Թեհրանի դատարանը, հունիսի 23-ին հաղորդել է ISNA գործակալությոնը, ԱՄՆ-ի իշխանություններին մեղսակից է ճանաչել այդ ահաբեկչական գործողություններին, որոնք «հանգեցրել են միջուկագետ գիտնականների մարտիրոսական մահվան եւ ֆիզիկական, հոգեբանական եւ ֆինանսական վնասի ենթարկել նրանց ընտանիքներին»։

Դատարանն ԱՄՆ-ի կառավարությանն ու պաշտոնատար անձանց պարտավորեցրել է վճարելու 4,3 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում, դրանից 2,15 միլիարդը նյութական եւ բարոյական վնաս հասցնելու համար եւ այդքան էլ՝ որպես «տուգանային պատժամիջոցներ»: Սույն գործով հայցվորներ են հանդես գալիս Իրանի ատոմագետ գիտնականների ընտանիքները, որոնց ազգանունները չեն հայտնում:

Պատասխանողներն են Միացյալ Նահանգների 37 ֆիզիկական եւ իրավական անձինք, այդ թվում ԱՄՆ-ի կառավարությունը, նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, եւ այլք: Այդ դատի իրավազորության համար իրավական հիմք է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության իրավազորության մասին օրենքը՝ օտարերկրյա կառավարությունների դեմ քաղաքացիական հայցերը եւ դրանց կատարման կանոնները քննելիս:

2020 թվականի նոյեմբերին զոհվել է միջուկագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որը ղեկավարում էր Իրանի պատշպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Նա սպանվել է Թեհրանի նահանգում: Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս