Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է շարունակելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանական կողմն ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալու բանակցային գործընթացին միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը՝ ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լվրովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որոնք տեղի են ունեցել Թեհրանում:

«Մենք կշարունակենք հետեւել դիվանագիտական մոտեցմանը, որովհետեւ այն ճիշտ է,- ասել է նա:- Մենք մեկ անգամ եւս ԱՄՆ-ին կոչ ենք անում դրսեւորելու իրատեսական մոտեցում հանուն բանակցային գործընթացի արդյունավոր ավարտի»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930