Նավթի գների նվազումը կապված է ՌԴ-ից ՉԺՀ-ի և Հնդկաստանի կողմից դրա գնումների հետ. ԱՄՆ
Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:
«Այժմ, մասնավորապես, նավթաշուկաները բավականին անկայուն են»,-ասել է Ռոուզը: Նա չի բացառել, որ «դա մասամբ բացատրվում է այն բանով, որ Չինաստանը եւ Հնդկաստանը իրականում ավելի շատ են գնում ռուսական նավթ, քան մենք, հնարավոր է, կարծում ենք»: Գործակալությունը ճշտում է, որ դա կարող է մեղմացնել առաջարկի դեֆիցիտը համաշխարհային շուկաներում եւ պոտենցիալ կերպով հանգեցնում է գների նվազման:
Ռոուզը ողջունել է նավթի գների նվազումը եւ հույս հայտնել, որ դա սպառողներն կզգան ավտոլցավորման կետերում: Նավթի գնանշումներն արագացրել են անկումը հունիսի 22-ի երեկոյան՝ վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշին մոտեցնելով վառելիքի գլոբալ պահանջարկի հետ կապված երկյուղների պատճառով:
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով 18:58-ին ընկել է 4,9 դոլարով (4,27 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 109,75 դոլար: Գնանշումները գտնվում են մայիսի վերջից ի վեր նվազագույն մակարդակի վրա: WTI մակնիշի օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարաններում (NYMEX) այդ ժամանակվա դրությամբ նվազել է 4,79 դոլարով(4,37 տոկոս)՝ բարելի դիմաց հասնելով 104,73 դոլարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: