
Եվրախորհրդարանը կոչ է արել՝ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային

Եվրախորհրդարանը պաշտպանել է բանաձեւը, որը կոչ է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 529 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 45-ը, 14-ը ձեռնպահ է մնացել:
«Եվրախորհրդարանը եւս մեկ անգամ հորդորել է Եվրամիության գագաթնաժողովին՝ ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային… Ինչպես նաեւ շարունակել աշխատանքը Վրաստանին նման կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ»,-ասվում է բանաձեւում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 17-ին հանձնարարել է՝ Եվրամիությունում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն կոչ է արել՝ առայժմ նման կարգավիճակ չտալ Վրաստանին:
Այդ հարցի վերաբերյալ վերջնական լուծումը Եվրամիության ղեկավարները կընդունեն հունիսի 23-24-ին՝ Մադրիդի գագաթնաժողովում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռադիո Sputnik-ի եթերում նենգություն է որակել Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության անդամի կարգավիճակներ տրամադրելու ԵՀ-ի հանձնարարականը: