
BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես աճում է. Պուտին

BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում է, դա կապված է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր միավորման երկրները տարեցտարի խորացնում են փոխգործակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի ողջ շրջանակով, BRICS-ի հեղինակությունը եւ նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են»,-ասել է նա՝ հանդես գալով BRICS-ի գագաթնաժողովում:
Պուտինը նշել է, որ դա օբյեկտիվ գործընթաց է, քանի որ «հնգյակի» պետություններն օժտված են հիրավի հսկայական քաղաքական, տնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մարդկային ներուժով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: