
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

Մեծ Բրիտանիան սահմանում է ֆունտ ստեռլինգի եւ ԵՄ-ի երկրների թղթադրամների ՌԴ արտահանման արգելք, արգելում է ավիավառելիքի արտահանումը: Այդ մասին ասվում է բրիտանական կառավարության կողմից հունիսի 23-ին տարածված հայտարարության մեջ:
Մասնավորապես, նոր միջոցառումները ներառում են «ռեակտիվ շարժիչների համար վառելիքը, ինչպես նաեւ վառելիքի հավելանյութերը Ռուսաստան արտահանելու կամ Ռուսաստանում օգտագործելու արգելք»: Սահմանվում է նաեւ այն թղթադրամների արգելք, որոնք արժեմեծացվել են ֆունտ ստեռլինգով, եւ ԵՄ-ի երկրների թղթադրամները Ռուսաստան արտահանելու կամ այնտեղ օգտագործելու, այդ թղթադրամները Ռուսաստանի հետ կապված անձանց տրամադրելու կամ ուղարկելու, եւ դրանք ՌԴ-ում օգտագործելու արգելք»:
Բացի այդ, ընդլայնվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները տեխնիկական օգնության, ֆինանսական ծառայությունների եւ միջնորդական ծառայությունների տրամադրման բնագավառում, որոնք կապված են երկաթի ու պողպատի ներմուծման հետ: Մտցվում են լրացուցիչ սահմանափակումներ այն ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք կապված են նավթավերամշակման բնագավառի, կարեւորագույն ճյուղային ապրանքների հետ: Սահմանափակումները վերաբերում են նաեւ այն ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: