
ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին

ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«Ղեկավարները կհայտարարեն Եվրոպայում ուժերի տեղաբաշխման նոր պարտավորությունների մասին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու եւ պահելու համար»,-պաշտոնյան ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:
«Ռուսաստանն առավել լուրջ եւ անմիջական սպառնալիք է մնում դաշինքի համար»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը, նշելով, որ այդ դրույթն արձագանք կգտնի ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: