Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի դեֆիցիտն ու գնաճը, հարցը Նոր Հայաստանում ընդունված բարքերի համաձայն, դեզինֆորմացիայի պատճառ դարձավ՝ արհեստական վիճակ ստեղծելուց, ձվերը հավաքել, պահելուց մինչև հակամրցակցային պայմանավորվածության կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակության արդյունք և այլն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին:
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ ոստիկանության: Պատճառն ավելի վաղ Մինեսոտայում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանությունն է:
Հաջորդ շաբաթ նշանակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջան, որին հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի ողջ կազմով։
Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարելի է հանդիպել բազմաթիվ տարօրինակ և հակասական իրավիճակների։
Իշխանությունը ստիպված է սրբագրել իր անգրագիտության հետեւանքները։ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը «խմբագրել»։ 2019 թվականին խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրաժարական է տալու ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին իրոք կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, Փաշինյանի դեպքում ասելը դեռ անել չէ, բայց քաղաքական ուժերը, ինչպես երևում է, ակտիվորեն նախապատրաստվում են ընտրություններին:
COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատրաստուկի երկու չափաբաժին ստանալուց 6-12 ամիս անց պատվաստում ստացածներին, հավանաբար կպահանջվի երրորդ չափաբաժինը ներարկել, իսկ հետո հավանական է, որ հարկադրված կլինեն պատվաստվել ամեն տարի:
Նիդերլանդներում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով:
Սգո հանդիսավոր արարողությանը հրավիրած անձանց ցուցակը ներառում է 30 մարդ: Այդ մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի կայքում: Ապրիլի 17-ին 14:40-ին (Երևանի ժամանակով 17:40-ին) արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել է արքայազն Ֆիլիպը, կուղևորվի Սուրբ Գևորգի մատուռի կողմը:
Նիգերիայի հյուսիսում առնվազն 10 մարդ է մահացել եւ ավելի քան 400-ը՝ հոսպիտալացվել թույներ պարունակող հյութի գործածումից: Ապրիլի 16-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի The Authority նորությունների պորտալը՝ վկայակոչելով Կանոյի նահանգի բժշկական իշխանություններին:
Պետությունների գոյության հիմքում ընկած են ֆորմալ ու ոչ ֆորմալ օրենքները, բայց հավասարապես նաև՝ բնական ու բանական օրինաչափությունները։ Հայաստանը, սակայն, ոչ այնքան օրենքների ու օրինաչափությունների, որքան բացառությունների երկիր է։ Բացառությունների երկիր լինելով՝ հակասությունների ու անհեթեթությունների երկիր է։
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Ղուրանի դասընթացները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է արել՝ խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ զբաղված Փաշինյանի թիմի մասին։
Վաշինգտոնը կարծում է, որ Պենտագոնը պետք 1 հիմնական ուշադրությունը կենտրոնացնի Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լույսով:
Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ), ինչպես միշտ, զարմացնում է իր աշխատաոճով, հատկապես՝ ղեկավար անձնակազմի` պետի և տեղակալների՝ քննիչ-դատախազական կոալիցիայով, ովքեր, Ծառայությունը թողած ինքնահոսի, այլևայլ կարևորության հարցեր են լուծում:
«Սուրեն Պապիկյանին և Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ և որտե՞ղ են լինելու իրենք, երբ Փաշինյանը չլինի վարչապետ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է նախօրեին սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատասխանը, Ռուսաստանից նույնպես 10 ամերիկացի դիվանագետ կարտաքսվի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, 66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ: Այդ պատվաստանյութը հասանելի է միայն Գերմանիայում 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Ներկայումս այնտեղ կարող են պատվաստվել օրական մոտ 3000 մարդ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին:
Վրաստանը մեր բարեկամն է, մենք պետք է զգույշ լինենք նրա հետ հարաբերություններում: Այս մասին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրում է 1tv.ge կայքը:
Իրանի իշխանությունները կարողացել են ստանալ ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչև 60 տոկոս:
Երեկ Անվտանգության խորհրդի գրասենյակը մեջբերումներ էր տարածել իրավունքի ուժով աշխատանքից ազատված Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ ԱԽ երկու տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ. և 30.09.2021 թ. մի քանի նախադասություն, թեև հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ.։
Աշխարհը մոտենում է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր մակարդակին համավարակի ամբողջ ժամանակամիջոցում. վերջին երկու ամսում նշվել է վարակվածների թվի գրեթե կրկնապատիկ շաբաթական աճ:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:
«Չեմ մասնակցելու ընտրություններին: Վախենում եմ: Բոլորին վստահում եմ՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Ձեզ էլ եմ վստահում: «Վստահել»-ը չակերտների մեջ եմ ասում, բայց Ձեզ իրականում եմ վստահում, հուսով եմ՝ չեմ սխալվում: Չեմ տեսնում մեկին, ով կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից»,- ասաց մի տղամարդ:
«Ըստ էության այսօր բանակցություններ ամենակարևոր հարցերի շուրջ տեղի են ունենում եռակողմ ձևաչափով, գործընթաց է վերադառնում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կարող է անել Բելառուսը: Կարծում եմ՝ դա ժեստ էր պարզապես»,- ասաց վերլուծաբանը: