Բաժիններ՝

Պենտագոնը հայտարարել է, որ ուշադրությունը կկենտրոնացնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա

Վաշինգտոնը կարծում է, որ Պենտագոնը պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնի Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լույսով: Ապրիլի 15-ին կայացած հատուկ ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի վարչակզմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ես կարծում եմ՝ այն նպատակներից մեկը, որ նախագահը եւ նրա օգնականներն զգույշ քայլեր կատարեցին Աֆղանստանի վերաբերյալ, այն է, որպեսզի ազատեն մեր զինված ուժերի ժամանակը, ուշադրությունը եւ միջոցները՝ 21-րդ դարի հանգուցային մարտահրավերների վրա կենտրոնանալու համար: Մեր կարծիքով՝ դրանք գլխավորապես գտնվում են Հնդկա – խաղաղօվկիանսյան տարածաշրջանում»,- ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ Աֆղանստանում գտնվող ուժերի մի մասը «կվերաուղարկվի»՝ հաշվի առնելով այդ նպատակը:

«Կարծում եմ՝ ըմռնում կա, որ կարեւորագույն իրադարձությունները տեղի են ունենում Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ Աֆղանստանին բարձրագույն ղեկավարությունն անհամաչափորեն շատ ժամանակ եւ ուշադրություն է նվիրել»,- ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի հիշյալ ներկայացուցիչը:

«Վերջին հաշվով մենք պետք է ընտրություն կատարեինք, թե որ ուղղությամբ կենտրոնացնենք ջանքերը ռազմավարական ոլորտում: Որոշում ընդունվեց, որ դա ավելի մեծ չափով անհրաժեշտ է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել է նա:

Հատուկ ճեպազրույցը նվիրված էր ԱՄՆ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի այցին: Պլանավորվում է, որ նա ապրիլի 16-ին կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարն ապրիլի 14-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը կսկսի մայիսի 1-ին եւ կավարտի սեպտեմբերի 11-ին, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս