
Իրանում հայտարարել են մինչև 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակն ստանալու մասին

Իրանի իշխանությունները կարողացել են ստանալ ուրանի առաջին խմբաքանակը, որը հարստացված է մինչև 60 տոկոս:
Ապրիլի 16-ին այդ մասին հայտարարել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
«Հպարտությամբ հայտնում եմ, որ իրանցի գիտնականները կարողացել են ստանալ ուրան, որը հարստացված է մինչև 60 տոկոս»,- մեջբերում է նրա խոսքն ISNA գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: