
Նիգերիայում 10 մարդ է մահացել հյութից թունավորվելուց

Նիգերիայի հյուսիսում առնվազն 10 մարդ է մահացել եւ ավելի քան 400-ը՝ հոսպիտալացվել թույներ պարունակող հյութի գործածումից: Ապրիլի 16-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի The Authority նորությունների պորտալը՝ վկայակոչելով Կանոյի նահանգի բժշկական իշխանություններին:
«Մենք անհանգստացած ենք ստեղծված իրավիճակից, 10 մարդ մահացել է, եւս 400-ը հիվանդանոցներում են, հիմնական ախտանիշը երիկամային անբավարարությունն է»,- հայտարարել է Ամինուի նահանգի առողջապահության նախարար Իբրահիմ Ցանյավան: Նա մարդկանց հորդորել է հանդես բերել մեծ ուշադրություն եւ չգնել տնայնագործական եղանակով արտադրված ըմպելիքներ, հատկապես մուսուլմանների համար սրբազան ռամադան պահքի ամսին: Իշխանությունները հետաքննում են Նիգերիայի հյուսիսում հյութերից թունավորման մի քանի դեպքեր: Հիմնականում տուժածները կեղծված արտադրանք են օգտագործել, հաղորդել է ՏԱՍՍ-ը։