«Ընտրությա՞մբ է որոշվելու՝ Փաշինյանը դավաճան-մարդասպա՞ն է, թե՞ ոչ. ընտրություն ասվածը համազգային խայտառակության ևս մի դրսևորում է լինելու». Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:

Քաղաքագետը համոզված է.

  • Նիկոլ Փաշինյանին թվում է, թե այս ժողովուրդն իր նման է՝ դրամի պոչը ցույց տուր ու հերիք է, էլ ոչ մի բան չի հետաքրքրում…
  • Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է ձերբազատվել պատասխանատվությունից, այդ թվում՝ պատերազմի, իր պատասխանատվությունը շպրտում է տարբեր ուղղություններով՝  հատելով բոլոր  կարմիր գծերը:  Իր գործելաոճն է՝ պատասխանատվությունը հեռացնել իր անձից և նույնիսկ իր ընտանիքից, բայց ոչ իր քաղաքական թիմից, ու շպրտել տարբեր ուղղություններով: Նա բոլոր եղանակներով հաճոյանում է բոլոր նրանց, ովքեր կարող են դերակատարություն ունենալ իրեն իշխանության գլխին պահելու մեջ:
  • Այսօր իշխանության է մի մարդ, որը երկրի քաղաքականությունը կառուցում է միայն իր անձի և ընտանիքի շահերի համար:
  • Փաշինյանն Ալիևին անընդհատ նվեր է մատուցում ՝ ներառյալ պատերազմից հետո
  • Փաշինյանին բացի սեփական անվտանգությունից ու իշխանությունը երկար պահելուց, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, սրա շահը կապ չունի պետության հետ:
  • 2018-ից հետո Ալիևը օգտվեց Փաշինյանի էյֆորիկ վիճակից, պատերազմից հետո Ալիևի էյֆորիկ վիճակից Հայաստանում օգտվող չկա:
  • Նիկոլ Փաշինյանը թքած ունի ազգային, պետական շահերի վրա, փորձում է ստանալ աջակցություն, իրեն պատեպատ է խփում՝ ասելով՝ «А теперь я Наташа»:
  • Մեր երկրիրն այսօր ունի 0 սուբյեկտայնություն և 0 դեմք՝ աշխարհի որևէ տարածաշրջանի համար:
  • Մեր շահերը պաշտպանող չկա այսօր, երկիրն ու ժողովրդին թողել են փոթորկին դեմ հանդիման:
  • Խորհրդարանում օրեր առաջ Փաշինյանի ելույթը ուղերձ էր Ռուսաստանի Դաշնությանը, Պուտինին՝ «Ես դեռ կարող եմ քեզ պետք լինել»:

Տեսանյութեր

Լրահոս