Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է
ԱՄՆ նախագահի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն նոր անդամների համար:
«Եթե մենք նորմալ հասարակություն ենք, միևնույն է, ինչքան ուզում են՝ թող վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է՝ պետք է գնալ ու նրանց չքվեարկել։ Հասարակությունն այս անգամ չպետք է գնա փրկչի հետևից, մարդիկ մտածում են՝ մի թագավոր լինի, գա հարցերը լուծի. ընտրության գնացին փրկիչ գտնելու հույսով, իշխանության բերեցին հիմար, անխելք, անտաղանդ մեկին, որն իր պատկերացումները փաթաթեց ամբողջ ժողովրդին, ու քանի որ օրենքով էլ միանձնյա ամեն ինչ կարող է անել, արեց, հետևաբար՝ պետք է լրջանալ, չփնտրել փրկիչ ու պետությունը կառուցել գլխից՝ Սահմանադրությունից»,- ասաց նա։
Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրիայի իշխանությունները Ռուսաստանի զինվորականների աջակցությամբ ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնում են իրականացնում 345 բնակավայրերում. 2018 թվականին Ռուսաստանի միջգերատեսչական կոորդինացիոն շտաբի աշխատանքն սկսելվուց ի վեր վերականգնվել է շուրջ հազար ուսումնական հաստատություն եւ ավելի քան 250 հիվանդանոց:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Գործ ունենք քաղաքական խուժանի հետ, ով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, զավթել է իշխանությունը և իր որևէ հայտարարություն մինչև իշխանության զավթումը և իր գործերի հերթականությունը որևէ կերպ իրար չեն համապատասխանում»,- ասաց համալսարանական պաշտոնյան:
Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին ելույթ կունենա Ազատության հրապարակում
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն համարում են անվտանգ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
«Մի քանի նպատակ կա։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, որոշել է, որ, այնուամենայնիվ, մասնակցում է ընտրություններին (ես կարծում եմ, որ դա այդպես է), իրենց համար այս թեման բավականին լավ նախընտրական կամպանիա սկսելու ստարտ է, որովհետև առաջին նախագահը, ըստ էության, այս առաջարկն անելով՝ հայաստանյան հասարակության զգալի մասի իդեա-ֆիքսերից մեկն է հնչեցնում։ Այսինքն՝ լավ կլինի, որ ամբողջ ընդդիմությունը միավորվի և մեկ ճակատով հանդես գա։ Սա բավականին հնչեղ և էմոցիոնալ տեսակետից բավականին ընկալելի թեմա է, նաև հրապուրիչ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի համար։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ես էլ շնորհակալ եմ Լատվիայի խորհդարանի 58 պատգամավորներին՝ իմ լավ բարեկամ Անդրեյ Կլեմենտևսի գլխավորությամբ․ իրենք ապացուցեցին, որ առաջինը՝ արդարության կողմնակից են, Ցեղասպանության դատապարտման ջատագով են և շատ լավ ընկերներ են։ Մենք էլ ապացուցեցինք, որ անկախ նրանից՝ մենք պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, միշտ էլ մեր ազգային հարցերում մենք մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք ու շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական հակահայկական գործողությունների դեմն առնենք»։
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Ազգային ժողովում 2020 թվականի տարեկան հաղորդման և զեկույցի քննարկումից հետո, «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Մարիա Կարապետյանը։ Նա կարևորեց ՄԻՊ գրասենյակի աշխատանքը, բայց չմոռացավ որոշակի անհամաձայնություններ հայտնել: Պատգամավորը նշեց, թե ՄԻՊ անկաշկանդ աշխատանքը «Հայաստանի ժողովրդավարության ցուցիչ է, թավշյա հեղափոխության արդյունք և նաև այս կառավարող ուժի ձեռքբերում»: Նաև ավելացրեց, թե չի կիսում ՄԻՊ գնահատականները կորոնավիրուսային համավարակի սահմանափակումների վերաբերյալ, ու նշեց, թե ՄԻՊ որոշ հայտարարություններում և վերլուծություններում կա քաղաքական երանգավորում, և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:
Այսօր խորհրդրանում լրագրողները Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դատախազների միջև ծեծկռտուք տեղի ունեցել:
Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները
Մամուլն արդեն մի քանի անգամ գրել է, որ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:
«Հիմա ես ուզում եմ հատուկ անդրադառնալ Հանրային հեռուստատեսությանը: Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիտորինգ ենք արել: Իմ հայտարարություններից Սյունիքի հետ կապված համարյա ոչ մի բան չեն լուսաբանում: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Ես խիստ զգուշացնում եմ հե՛նց այս պահին այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե՝ ՄԻՊ տեղեկություններն աղավաղող: Նրանք պիտի իրականը տրամադրեն մարդկանց: Առավել ևս մարդիկ դիտում են, չէ՞, սահմաններում Հանրային հեռուստատեսությունը:
Հնդկաստանում բժիշկներն անցած 24 ժամում հայտաբերել են կորոնավիրուսով ախտահարման 412 262 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 21 077 410-ի:
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:
Ամրամ Մակինյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտելու հարցով ԱԱԾ-ում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ վերջինս հիպնոսելու հատկություն ունի և կարողանում է մարդկանց հիպնոսել՝ ընդգծելով, որ Հայաստանում «բոլոր աղետների կնքահայրն ու գործողը» եղել է Առաջին նախագահը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ թագավորության ռազմածովային ուժերի պահականավերը, որոնք մայիսի 5-ին ուղարկվել էին Ջերսի կղզու մոտ՝ Լոնդոնի եւ Փարիզի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, կմնան Լա Մանշում:
Անմեղսունակ նիկոլին դուր գալու խնդիր ունեցող անհայրենիք, անսրբություն մեկին պատասխանելու խնդիր չկա, ուղղակի պիտի չզլանալ ու ամեն անգամ հիշացնել, որ նսեմացված ու արժանապատվություն չունեցող բոլոր ոչնչությունների վերջը խիստ միանման է։
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձևաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թևակոխում:
Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ժամանակին Գերագույն խորհրդում, երբ կարևոր հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, այնուհետև հարցը դնում էին քվեարկության: Մոտավորապես մի 7-8 ամիս հետո հասկացա, որ նա հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»,- նշեց Հովիկ Աղազարյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այսօր մասնագիտական տհասությամբ եւ մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանի հետ հեռացավ Կառավարության շենքից