«Հետաքրքիր է, որ Ֆինանսների նախարարությունն է առարկել նախագծին՝ ասելով, որ սա կարող է սահմանափակել բուհերի ինքնավարությունը։ Ո՞վ կմտածեր, որ Ֆինանսների նախարարությունը պետք է մտահոգվի բուհերի ինքնավարության մասին։ Արդարադատության նախարարությունն ինչ-որ դիտարկումներ է արել, մինչդեռ տրամաբանական կլիներ, որ հենց Արդարադատության նախարարությունը խոսեր սահմանադրականության և ինքնավարության հարցերի մասին» ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուլուկբեկ Մարիպովին նշանակել է նախարարների կաբինետի ղեկավար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին չի հաջողվել պայմանավորվել մյուս կուսակցությունների պատգամավորների հետ և կոալիցիոն կառավարություն ձևավորել երկրում, նա մանդատը վերադարձրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ թրքաբարո վիժվածքը հերթական հոգեկան նոպայի մեջ է ընկել Ազգային Ժողովում: Տո ստի կյանքում Սյունիքի այցի ընթացքում հնչած բոլոր հայհոյանքները իրականություն դառնա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանը Արցախի կեսը տալիս էր Ադրբեջանին:
Նիկոլի կառավարման դեմքն ու կեղտը. հերթական ֆեյքը անցնելով բարոյականության եւ մարդկության սահմաններբ ամենանողկալի սուտն է գրել ոչ թե իմ այլ հերոս որդուս՝ Աբգարիս մասին, հրապարակայնորեն ասելով, թե իբր նրան սպանել են իր ծառայակիցները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Վրաստան:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը դու ես տվել թուրքերին ու միայն դու, հողատու»:
Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Պլանավորվում է, որ Մեղրիի միջանցքով անցնող երկաթուղին ունենալու է 1435 մմ լայնություն՝ ըստ թուրքական ստանդարտների։ Արցախիի գրավյալ տարածքներով անցնող երկաթուղին կառուցվելու է Բաքվի կողմից՝ ունենալով 1520 մմ լայնություն (“царская колея”)։ Երկաթուղիները միացնելու համար ստեղծվելու են անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան նեղ ուղուց գնացքները տեղափոխել լայն ուղու վրա։
Մոսկվան հուսով է, որ ոչ ոք չի ձգձգի մերձավորարեւելյան կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով կազմակերպելու աշխատանքը, երկրի իրադրությունը պահանջում է արագ եւ պատասխանատու որոշումներ:
Վերջին մեկ-երկու տարում հանրապետությունում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ է արձանագրվել։ Միայն այս երկու շաբաթում հրազենի գործադրմամբ սպանություններ են եղել Վայքում, Վաղարշապատում, որը լրագրողներն առանձնակի դաժանության պատճառով հասցրել են համեմատել հոլիվուդյան մարտաֆիլմերի հետ։
«Քաղաքական ուժ ստեղծելու որոշումը և իմ, և իմ թիմակիցների համար մեր կյանքի, թերևս, ամենադժվարին որոշումներից էր, որովհետև մենք այս քայլին դիմել ենք ոչ թե Հայաստանի հարյուրից ավելի կուսակցությունների շարքը ևս մեկով համալրելու համար, այլ պետության և հասարակության առջև ունեցած պարտավորություններից ելնելով»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության (ՓԾ) 2018-2020թթ․ գործունեության նկատմամբ, որի արդյունքներով մի շարք ուշագրավ բացահայտումներ է կատարել։
Մայիսի 5-ին Չեխիայի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումը պատճառ է դարձել Լիտվինով քաղաքում Unipetrol ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատակիցների տարահանման:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ խորհրդարանի աշխատակազմը կրկին պարգևավճար է ստացել:
Կապիտուլյանտները հանձնաժողովի գործունեության առաջին իսկ օրվանից գիտեին ապրիլյան հաղթանակի իրական պատկերը
Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ… Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի հետ, այլև ինքներս ենք ականատես լինում մեքենա վարելու ամենալկտի դրսևորումների։ Սա շատ վտանգավոր, սողացող պրոցես է, որը տանում է ամենաթողության։ Մեր երկրում բեսպրեդելը գնալով արմատավորվում է, իսկ վաղն այն կանխելը շատ բարդ է լինելու։
Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
Մեր պայքարը հանուն ազգային գաղափարախոսության ու անվտանգության է. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան
Քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում երկրի համար օրհասական վիճակում. Վահե Հակոբյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռ 2019թ․ մայիսի 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող
«Ինչ վերաբերում է ցուցակների կազմելուն, կամ այնտեղ ինչ-որ մարդկանց ընդգրկելուն և այդ թեմաների հետ կապված շահարկումներին, ապա մենք, իհարկե, հիանալի գիտենք, թե ովքեր են այս թեզերը շրջանառության մեջ դնում, ովքեր են այնպես անում, որ այս թեման պարբերաբար մամուլի էջերից չիջնի: Կրկնում եմ՝ հիանալի գիտենք, թե ով է դա անում ու ինչու է անում: Այդուհանդերձ ուզում եմ հորդորել բոլոր մտահոգ ու շահագրգիռ, անհանգիստ մարդկանց, ովքեր ամեն օր տանջվում են ԲՀԿ նախընտրական ցուցակի կազմման համար, կարող են հանգիստ սպասել, թե երբ կհրապարակվի ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը»,- խորհրդարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը:
Ազգային ժողովի նիստը’ ՈւՂԻՂ
«Ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, շատերի նման, ես կողքից նայող մարդ չէի և շատ բաների ականատես անձամբ եմ եղել, այդ պատճառով էլ հանձնաժողովի զեկույցն ինձ համար այդքան կարևոր չէր: Բացի այդ, այնտեղ շատ հակասական ու խճճող բաներ կային»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:
Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջև կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ հաճախել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ի ապրիլին հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի գլխավոտությամբ հաղթել է թշնամուն ռազմաճակատում ու բանակցություններում, իսկ 2020-ի աշնանը կապիտուլյանտը բերեց պարտություն, 5 հազար նահատակ ու 800.000 հեկտար տարածքի կորուստ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են ադրբեջանական բանակի նյութատեխնիկական ապահովմանն ու Արցախի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծմանն ուղղված աշխատանքները:
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ քանի որ չգիտեն, թե գեներալ Խաչատուրովն ինչ է պայմանավորվել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ,սպառիչ եզրահանգումներ կատարելը դժվար է…