Բաժիններ՝

Իրանը թույլատրել է ԱԷՄԳ-ի երկու տեսուչների մուտքը երկիր

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երկու ներկայացուցիչներ թույլտվություն են ստացել այցելել Իրան՝ Բուշերի ատոմակայանում միջուկային վառելիքի փոխարինման աշխատանքներին ներկա լինելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Գործակալության հետ համագործակցությունը հարց է, որը գտնվում է քննարկման փուլում՝ խորհրդարանի կողմից ընդունված (ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցման մասին) օրենքին համապատասխան: Քննարկվել է Բուշերի ատոմակայանում գործակալության տեսչական ստուգման հարցը՝ վառելիքի փոխարինման գործընթացի դիտարկման համար, և այդ տեսչական ստուգումն իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունից թույլտվություն ստանալուց հետո: Երկու տեսուչներ ժամանել են, հետևել այդ գործընթացին և մեկնել», – մեջբերում է Էսլամիի խոսքն IRNA գործակալությունը:

Իրանն Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո դադարեցրել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930