Բաժիններ՝

Հաիթիում 15-օրյա ազգային սուգ է հայտարարվել

Հաիթիի իշխանությունները նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում 15-օրյա ազգային սուգ են հայտարարել: Այս մասին հայտնել է Հաիթիի վարչապետի գրասենյակը:

Սուգը կշարունակվի հուլիսի 8-22-ը:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից:

Մինչև նոր նախագահի ընտրությունը երկրի ղեկավարությունն իրականացնելու է նախարարների խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս