Բաժիններ՝

Աշխարհում մեկ շաբաթում COVID-19-ով հիվանդացությունը 3 տոկոսով աճել է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետներն անցած շաբաթ աշխարհում արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,68 միլիոն դեպք եւ գրեթե 54 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունն աճել է 3 տոկոսով, մինչդեռ մահացությունը նվազել է 7 տոկոսով եւ հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշին, հուլիսի 7-ին հայտնել է ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանը։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվում է հիվանդության նոր դեպքերի (թվի) ոչ մեծ աճ, ընդամենն անցյալ շաբաթ արձանագրվել է ավելի քան 2,6 միլիոն դեպք»,- ասված է կազմակերպության շաբաթական համաճարակային տեղեկագրում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ «մեկ շաբաթում մահացել է 54 հազարից պակաս մարդ, ինչը 7 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ, եւ իրենից ներկայացնում է ամենացար ցուցանիշը 2020 թվականի հոկտեմբերից ի վեր»: Հունիսի 26-ից մինչեւ հուլսի 4-ն աշխարհում հայտնաբերվել է 2 688 651 վարակված եւ արձանագրվել է 53 958 մահացու վախճան: Հուլիսի 4-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 183 198 019 դեպք եւ հիվանդների մահվան 3 971 687 դեպք: Անցած շաբաթ վարակման ամենամեծ քանակով նոր դեպքերի մասին ԱՀԿ-ին հայտնել է Բրազիլիան (364 709): Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (312 250), Կոլումբիան (204 556), Ինդոնեզիան (168 780) եւ Մեծ Բրիտանիան (161 805): Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Սեյշելյան կղզիներում (758 նոր հիվանդացած 100 հազար բնակչի հաշվով), Մոնղոլիայում (472), Կոլումբիայում (402), Նամիբիայում (367) եւ Կիպրոսում (324): Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (13 տոկոսով):

Դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել Եվրոպայում (30 տոկոսով), Աֆրիկայում (15 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (11 տկսով), Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (7 տոկոսով): Մահացությունն առանձնապես սաստիկ աճել է Աֆրիկայում (23 տոկոսով): Մահացու վախճանների թվի նվազում է նկատվել Հարավ – արեւելյան Ասիայում (12 տոկոսով) եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (11 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 505 հազար մարդ եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 990 հազար նոր դեպք եւ 26 հազաից ավելի մահացու վախճան:

Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 612 հազար վարկակված, մահացել է 11 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, «ինչպես սպասվում է, արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին եւ գերակշռող կդառնա առաջիկա ամիսներին»: Եվրոպայում, կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի վերջին դելտա տարբերակը բաժին կընկնի ախտահարման նոր դեպքերի 90 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս