Բաժիններ՝

Ավելի քան 535 ամերիկացիների առաջադրվել են հունվարի 6-ին Կապիտոլիումը գրոհելու մեղադրանքներ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմանկիցների կողմից Կապիտոլիումը գրոհելու օրվանից հետո կես տարի անց ավելի քան 535 ամերիկացների առաջադրվել են հիշյալ հակաօրինական գործողություններին մասնակցության մեղադրանքներ: Հուլիսի 6-ի երեկոյան այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։

Նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ գրոհի 495 մասնակիցներ մեղադրվել են պահպանվող դաշնային շենք եւ դրան հարող տարածք ներթափանցելու եւ անտեղ գտնվելու մեջ, 235 մասնակիցներ՝ դատական քննությանը խոչնդոտելու եւ դրա վրա ազդեցություն գործելու կամ հիշյալ գործողություններ ձեռնարկելու փորձերի մեջ, 165 մարդ մեղադրվել է ոստիկանների կամ ծառայողների վրա հարձակվելու կամ նրանց դիմադրություն ցույց տալու, վեցը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակվելու եւ նրանց տեխնիկական միջոցներին եւ ապարատներին վնաս պատճառելու մեջ:

Այդ մարդկանց մի մասը մեղադրվել է միանգամից մի քանի հակաօրինական գործողությունների մեջ: Արդարադատության նախարարությունում նշել են, որ հասարակայնության կողմից աջակցության կարիք ունեն եւս շուրջ 300 մարդու ինքնությունը պարզելու հարցում, որոնց կասկածում են հունվարի 6-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ բռնի գործողությունների կատարման մեջ:

Հիշյալ 535 անդամներից գրոհի շուրջ 10 մասնակիցներ խոստովանել են իենց մեղքն առաջադրված մի շարք մեղադրանքների գծով: Հոնվարի 6-ին հանրապետական Թրամփի՝ այդ պահին երկրի ղեկավարի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք, որպեսզի խանգարեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ էր տարել դեմոկրատ Ջո Բայդենը: Հենց շենքի ներսում անկարգությունների ընթացքում ոստիկանությունը գնդակահարել է ցուցարար կնոջ:

Բացի դրանից, արձանագրվել են եւս երեք մարդու մահվան՝ միմյանց հետ չկապված դեպքեր, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ պատահարներ: Ընդհարումներից հետո մահացել է Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս