«Զոհված արցախցիներ և հակաարցախյան քարոզչություն». Հակոբ Ճաղարյան

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԶՈՀՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ և ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՐՈԶՉՈւԹՅՈւՆ

Ըստ պաշտոնական տվյալների 44 օրյա պատերազմում զոհվել է ավելի քան 800 արցախցի:

Արցախի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր մոտ 130.000 մարդ:

ՀՀ ընտրողների քանակը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր ավելի քան 2 մլն 600 հազար ընտրող:

Հետևաբար, հաշվի առնելով մինչև 18 տարեկան, բնակչության ընդհանուր թվի մոտ 25 % -ը, ՀՀ բնակչությունը պետք է որ կազմեր մոտ 3 մլն 200 հազար հոգի:

Զոհերի ընդհանուր` 5000 հոգի թվից հանելով 800-ը, ստացվում է, որ զոհվել է 4,200 մարդ ՀՀ իրավաբանական տարածքից:

Այսինքն ՀՀ ընդհանուր բնակչության ընդհանուր թվի մոտ 0,013 %-ը:

Արցախցիների մոտ էդ տոկոսը կազմում է 0,06:

Այսինքն մոտ 5 անգամ ավել:
Ընդգծում եմ`
5 (ՀԻՆԳ) ԱՆԳԱՄ ԱՎԵԼ.

Դրան գումարած մոտ 40.000 ունեզրկված, տարհանված, ամեն ինչը կորցրած հայրենակից:

Ո՞վ կարա բացատրի չագուչականամետ սրիկաների էն ոռնոցը, թե խի՞ գերիների մեջ արցախցիներ չկան:

Ու ո՞վ ա կասկածում, թե ինչից առաջա հրահրած էս հակաարցախյան վայնասունը:

Չի կարող լինել Հայաստան առանց Արցախի:

Չի կարող լինել Հայաստան առանց Սյունիքի»։

Տեսանյութեր

Լրահոս