«Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու. սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։

Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։

Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները, ապա՝ Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ փաատաթղթով պետք է մնային հայկական վերահսկողության ներքո։

Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031