ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
«Նիկոլը գնալու է, քպ-իզմը գնալու է, գնալուց հետո Անդրեասյան Կարենը հայելու առաջ է կանգնելու, Բադասյան Ռուստամը հայելու առաջ է կանգնելու, ասելու են՝ լա՞վ: Նրանք կիսում են այս քաղաքականությունը և պատասխանատվությունը, բայց մի բան պետք է իմանան՝ վաղը, երբ արդարադատության առաջ կանգնեն, իրենք երանի են տալու, որ իրենց դատավորը լինի ճիշտ այն դատավորը, որի նկատմամբ իրենք ամեն օր հետապնդում են իրականացնում, և փորձը ցույց է տալիս, որ այդ դատավորներն են, որոնք արդարության պահապաններն են, հակառակ դեպքում՝ պատվեր կատարող դատավոր այնքան շատ կա: Մեկն արդեն լեգենդար է՝ Մնացական Մարտիրոսյանը, որը Քոչարյանի ժամանակ էլ է եղել պատվեր կատարող, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, իսկ հիմա պատվերը ուղղակի փաթեթներով է ընդունում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։
Եվրահանձնաժողովի (ԱՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ լրիվ պատվաստումը եւ բուստերային ներարկումները Եվրոպայում վերածնվող կորոնավիրուսի դելտա շտամի եւ նոր սպառնալիքի՝ օմիկրոն շտամի դեմ, կպաշտպանեն ԵՄ-ի բնակչությանը։ «Լրիվ պատվաստվելը եւ բուստերներն ապահովում են ամենահուսալի պաշտպանությունը:
ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում, չցանկանալով խոսել բանակի սպառազինության նոր պատկերացումների մասին, որպեսզի, իր խոսքերով, չվտանգի մեր զարգացումները, միաժամանակ նշել է.
Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Բալստիկ հրթիռների եւ այլ սպառազինությունների մշակման՝ ԿԺԴՀ-ի ծրագրերն ավելի ու ավելի են ապակայունացնում տարածաշրջանի իրադրությունը:
Բանն այն է, որ Արթիկում գործող Վարդանյանների ընտանիքի (չշփոթել «Գրանդ հոլդինգի» սեփականատերերի հետ.- Ա.Վ.) տնօրինության տակ գտնվող ջերմոցային տնտեսությունն ակտիվորեն ներգրավված է Արթիկի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին՝ ի դեմս Ոսկան Վարդանյանի։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը։
Գերմանիայում Բունդեսթագի նիստը, որի ժամանակ քվեարկության կդրվի նոր կանցլերի պաշտոնում Օլաֆ Շոլցի թեկնածության հարցը, կկայանա դեկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Պատերազմից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազմի օրերին հավաքագրված գումարների և, մասնավորապես, կառավարությանը փոխանցված 52 մլրդ 700 մլն դրամի մասին իրարամերժ տեղեկությունները շարունակում են չպարզաբանված մնալ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Փաշինյանն ուժեղացված թիկնազորով ժամանեց խորհրդարան. այնտեղ է նաև ՊՆ նախարարը
Այսօր «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով 90 միլիոն դրամ կամ մոտ 185.000 դոլար արժողությամբ BMW մակնիշի ներկայացուցչական դասի ծառայողական մեքենայի գնմանը, ասել է, որ ինքն է դիմել կառավարություն այդ հարցով:
Iraqi Airways ավիաընկերության դուրս տանող չվերթը միգրանտներին Մինսկից վերադարձրել է Իրաք: Այդ մասին հաղորդել է Բելառուսի մայրաքաղաքի օդանավակայանը:
Սոչիում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած եռակողմ բարձրաստիճան բանակցություններից հետո ԵՄ-ն ակտիվորեն պատրաստվում է դեկտեմբերի 15-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի համար զարմանալի չեն բոլոր այն գործընթացները, որոնք Հայաստանի իշխանությունը տանում է գեներալների դեմ՝ նրանց անունն ու արած գործը սևացնելու համար։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական զազրախոսությունը հանգեցնում է զազրամտածողության, իսկ զազրամտածողությունը քաղաքական սնանկության: Արդյունքում 2021թ․ 9 ամիսների կտրվածքով հանրապետությունից արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4 տոկոսը:
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը դեկտեմբերի 1-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, որ թողնում է «Կանաչների» հետ կոալիցիան գլխավորող Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահի պաշտոնը եւ հեռանում է Ավստրիայի քաղաքականությունից։
Ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակում լիարժեք չի լինի առանց առևտրում ազգային արժույթի մասնաբաժնի փոխադարձ ավելացման։ Եվրասիական երկրորդ կոնգրեսի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ակցիայի ժամանակ երգչուհի Աննա Մայիլյանը հորդորեց պասիվ չլինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր երկրի հետ, մեր այն զավակների հետ, որոնք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի ազատության համար։
Մասիս խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանի հետ Yerevan.Today-ի չստացված հարցազրույցից հետո սոցցանցում բուռն քննարկվում է այդ անձի՝ դատալեքսում առկա սնանկության մասին «տպավորիչ» կենսագրությունը, որի «սքրինշոթերը» հրապարակել էինք նույն տեսանյութում։ Խոսքը նրա պարտատերերի ցուցակի մասին է, որն իմի է բերել դատարանը, և նրա գույքը 2018 թվականին հանել է վաճառքի:
Արթուր Դավթյանին նամակ փոխանցեց՝ Աշոտ Մինասյանին ազատելու խնդրով։
«Մենք շատ ծանր օրեր ենք ապրում. արդեն փաստ է, որ մեր հայրենիքից մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է: Թեև երկրի իշխանությունները մեզ հորդորում են՝ ոչ մի «միջանցք» չկա, բայց բոլորս գիտենք, որ Ալիևն արդեն հայտարարեց իր գործընկեր և համախոհ երկրներին, որ կարող են այդ միջանցքով առևտուր անել, և այլն: Եվ Աշոտ Մինասյանը՝ բոլորիս հայտնի լեգենդար Աշոտ Երկաթը, այն հրամանատարներից է, որ ուղղակի վտանգ է ներկայացնում: Աշոտն ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ սպասում ենք՝ եթե որևէ ոտնձգություն լինի, պատրաստ ենք նորից պաշտպանելու մեր սահմանները»,- Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում նշեց սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Թեհրանը Վիեննայում լիակատար ծավալով միջուկային գործարքի վերականգնմանը նվիրված բանակցությունների կողմերին է ներկայացրել համաձայնագրի նախագիծ երկու փաստաթղթերի տեսքով: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին:
Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:
Սերժ Սրապիոնյանը վստահեցրեց՝ Աշոտ Երկաթին կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև երկրապահը միայն նրանց համար կարող էր դիտվել թշնամի: