Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին` արձագանքելով շարժման կողմից ՀՀ նախագահին ուղղված գրավոր դիմումին:
Ղազախստանը եկող տարի կդառնա ԱՊՀ-ի մասնակից երկրների Միջպետական բանկի Խորհրդի նախագահ: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է Ղազախստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով Խորհրդի 63-րդ նիստի արդյունքները:
ՀՀ նախագահի հրամանգրով Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) առափնյա մասում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Դեկտեմբերի 2-ին Բեռլինում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Բեռլինում, պաշտպանության նախարարության շենքի բակում:
Լևոն Նազարյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների մասին. ՈՒՂԻՂ։
Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունն ընդունել են Չինաստանի հետ դիվանագիտական շփուների կարեւորությունը, հատկապես այնտեղ, որտեղ հնարավոր է կառուցողական համագործակցություն: Այդ մասին ասված է դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ ՉԺՀ-ին նվիրված բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։
Սակայն իշխանություններին ապահովագրող և պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ՝ լինի քաղաքացիական հատուկ ծառայող, զինվորական կամ այլ կարգավիճակ ունեցող անձ, ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները:
Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։
շխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն այն է՝ բա ինչու ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:
Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։
Իսկ շատ գլոբալ տեսանկյունից ԱՄՆ քաղաքականությունը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքավորման» բնույթ ունի Հարավային Կովկասի և դրա հարևան երկրների մասով։
Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հերմինե Հարությունյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ:
Փաստենք, որ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիեվը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով։
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել` մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել:
Մինչ մամուլը գրում է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ավելին` նրա ագրեմանը հաստատվել է, պարզվում է` իրականությունը μոլորովին այլ է:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել:
«ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր հրավիրել: Տեղեկացանք, որ իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը:
44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։ Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։
ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 2-ին Նեկայացուցիչների պալատից հետո հավանություն տվեց մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը երկրի դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:
Մինչ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և բանակցություններից հետո հայտարարության հրապարակումը, բոլորի համար ակնհայտ էր, որ հերթական ոչ հայանպաստ` կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է ստորագրվելու, որում հստակ սահմանագծվելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի քայլերի հերթականությունը, որոնց արդյունքում Հայաստանը տարածքային կենսական և ռազմավարական նշանակության կորուստներ է ունենալու:
Քիչ առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքից մեր ընթերցողներն ուղարկեցին այս լուսանկարը, որում պատկերված է Գլենդելում Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսության մուտքը, վրան ցուցանակ` «Նիկոլ դավաճան»:
Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալը 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 10,6 տոկոսով ավելացել է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել՝ 692,76 մլրդ խորանարդ մետր:
Աշխարհի 43 երկրներից շուրջ 45 միլիոն մարդու համար կարող է սովի խնդիր առաջանալ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ 2022 թվականի Գլոբալ հումանիտար տեսության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 2-ին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 263 միլիոն 531 հազար 909: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է5 միլիոն 224 հազար 178 մարդու: