ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես հումանիտար բացառություն, թույլատրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կնոջն ու երկու երեխաներին այցեր իրականացնել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ:
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները:
Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներից 10-ն արդեն Երևանում են: Զինծառայողներին օդանավակայանից տեղափոխել են բժշկական հաստատություններ:
Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Կարգալույծ է հռչակվել Չիկագոյի Ամենայն Սրբոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ Ծ. Վարդապետ Բենդեզյանը:
Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 9 դեպք:
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում «Էրեբունի» օդանավակայանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաևը, ամերիկացի Էնդրյու Շոֆերը և ֆրանսիացի Բրիս Ռոքֆեյն այսօր հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։
Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:
Այս աղետալի իրականության միակ լավ լուրն այն է, որ սիսիանցիները ճիշտ է խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել», չեն պատրաստվում հանձնվել ու համակերպվել իշխանության կամայականությունների և կուլիսային պայմանավորվածությունների հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։
Ինդոնեզիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը զբոսաշրջիկներին զգուշացրել է Արևելյան Յավայում Սեմերու հրաբխի հնարավոր ժայթքման մասին և հորդորել հեռու մնալ այդ տարածքից:
Վրաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք:
Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում, իսկ ապագայում հնարավոր են նոր մատակարարումներ:
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկր ոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 3-ին ստորագրել է օրենք, որով նախատեսվում է 7 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնել աֆղան փախստականներին:
Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ:
Մի քանի հազար մարդ Վիեննայում դեկտեմբերի 4-ին դուրս են եկել խաղաղ ցույցի՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ու սահմանափակումների: Ցույցի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ և հանդես են գալիս կամավորության սկզբունքով պատվաստվելու օգտին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։
Զագրեբում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել:
Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին:
Դեկտեմբերի 2-ին թշնամին կրակել էր Արցախի Հանրապետության Կարմիր շուկայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսվել էին Կարմիր Շուկայում։ Որոշ դադարից հետո, թշնամին նույն ուժնությամբ կրակել էր նաև երեկոյան։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ: