Աշոտ Երկաթը վտանգ է ներկայացնում, որովհետև հայտարարել է՝ կազմ-պատրաստ սպասում են. Սամվել Թադևոսյան

«Մենք շատ ծանր օրեր ենք ապրում. արդեն փաստ է, որ մեր հայրենիքից մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է: Թեև երկրի իշխանությունները մեզ հորդորում են՝ ոչ մի «միջանցք» չկա, բայց բոլորս գիտենք, որ Ալիևն արդեն հայտարարեց իր գործընկեր և համախոհ երկրներին, որ կարող են այդ միջանցքով առևտուր անել, և այլն: Եվ Աշոտ Մինասյանը՝ բոլորիս հայտնի լեգենդար Աշոտ Երկաթը, այն հրամանատարներից է,  որ ուղղակի վտանգ է ներկայացնում: Աշոտն ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ սպասում ենք՝ եթե որևէ ոտնձգություն լինի, պատրաստ ենք նորից պաշտպանելու մեր սահմանները»,- Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում նշեց սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով՝ ՀՀ դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:

Սամվել Թադևոսյանը հիշեցրեց նաև 44-օրյա պատերազմի մասնակից Սյունիքի համայնքապետեր Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի կալանավորման մասին՝ նկատելով, որ նրանք հզոր անհատականություններ են:

Տեսանյութեր

Լրահոս