Աշոտ Երկաթին կալանավորման սանկցիա կարող էին տալ միայն թուրք-թաթարական բորենիները . Սերժ Սրապիոնյան

«Այն դատախազությունը, որն իր հերոսի համար կալանավորման սանկցիա կարող է տալ, և այն դատավորը, որ կարող է հաստատել այդ որոշումը, արդեն խոսում է այն մասին, որ այս մարդիկ հարվածի սլաքն առաջին հերթին ուղղում են նրանց նկատմամբ, որոնք արյուն են տվել այս երկրի համար, որոնք երկիր են ստեղծել, որոնք հազար տարվա մեջ վերականգնել են իրենց երկրի պատմական սահմանները, և այս մարդկանց գլխավոր մեղքը դրանում է»,- «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ազատ արձակման պահանջով Դատախազության առջև կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ  Սերժ Սրապիոնյանը:

Սերժ Սրապիոնյանը վստահեցրեց՝ Աշոտ Երկաթին կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև երկրապահը միայն  նրանց համար կարող էր դիտվել թշնամի:

Նա նաև հիշեցրեց, որ Աշոտ Մինասյանը տարել է սրտի վեց վիրահատություն, թոքից հեռացրել են բեկոր, ու այդ վիճակում անգամ նա չի վարանել զավակների հետ մասնակցել վերջին պատերազմին ևս:

 

Տեսանյութեր

Լրահոս