Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեղադրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ստախոսության մեջ՝ հիմնավորելով, որ ասել է՝ հրաժարական է ներկայացնելու պաշտոնից, սակայն չի արել։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի և Եվրամիության (ԵՄ) վիճակագրական գրասենյակի՝ Եվրոստատի կողմից հրապարաված ավտոմեքենարի գնային ինդեքսի համաձայն՝ Թուրքիան համարվում է Եվրոպայում ավտոշուկայի ամենաբարձր գներով երկիրը, իսկ ամենացածրը՝ Լեհաստանը։
Հաջորդ փուլում նոր օրենքը կներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդին՝ պահպանողական հոգևորականներից կազմված վերահսկող մարմնին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Unblock Humanity» նախաձեռնության նպատակն է՝ իրականացնել միջազգային մեդիա արշավ Արցախի շրջափակման վերաբերյալ։ Այս նպատակով պատրաստել ենք Արցախի շրջափակման վերաբերյալ ազդեցիկ հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով, որի դիտումների թիվն անցել է 3.6 միլիոնից։ Հոլովակի տարածման համար իրականացրել ենք գովազդային արշավ, ինչպես նաև համագործակցություն մեծ լսարան ունեցող ազդեցիկ մարդկանց հետ։
Ֆարարը նշել է, որ առաջվա պես դիտարկում է կորոնավիրուսի ծագման այլ վարկածներ, ներառյալ՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կենսանյութի արտահոսը և քաղաքային շուկաներից կենդանական մսի միջոցով վարակի փոխանցումը:
«Ժամանակն է եկել, որ լոկալ, փոքր իրավիճակներում ատամ ցույց տրվի, կանգնել կողքի ու մատնացույց անել խաղաղապահներին ու ասել՝ իրենք են մեղավոր… լավ, խաղաղապահները թողեցին դուրս եկան, հետո՞, մեդալի հակառակ կողմն իրենք ինչպե՞ս են տեսնում։ Ինչպե՞ս են մի քանի հոգի իրենց վրա պատասխանատվություն վերցնում 120 հազար բնակչի ճակատագրի հետ խաղալու համար, ո՞վ է փոխարինելու ռուս խաղաղապահներին, ՄԱԿ-ի խաղաղապահնե՞րը»։
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
Չինաստանը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը, ինչպես նաև աշխատել ASEAN-ի անդամների հետ ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար:
Օգոստոսի 16-ին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում տարբեր երկրներ արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Այս հարցերի պատասխանն այսօր փորձել էր տալ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
44–օրյա պատերազմը սկսելու հրահանգը Ադրբեջանին տրվել է Մեծ Բրիտանիայից։ Հետագայում էլ, պատերազմի ժամանակ, Բրիտանիան խանգարեց, որպեսզի բանաձև ընդունվի ՄԱԿ ԱԽ–ում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն oգոստոսի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին:
Շուրջ 20 օր առաջ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը մի խումբ անձանց է ձերբակալել՝ հենց թմրանյութի ձեռքբերման ու իրացման պահին: Մեր տեղեկություններով՝ բոլոր ձերբակալվածներն ապարանցի են, իսկ նրանցից մեկը՝ ՔՊ-ական պաշտոնատար անձ։
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե:
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։
Որպես օրինակ փորձագետը բերում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը, որի գործառնական թերությունները «թաքցվել են» COVID-19-ի ճգնաժամի ժամանակ, երբ աշխատուժը ձգտում էր «դուրս գալ սովորական շրջանակներից»։
Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին, նշում, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։
Քանաանին նաև նշել է, որ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից, Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։
Չնայած իր դեմ չորս քրեական մեղադրանքներին՝ Թրամփը գլխավորում է հանրապետականների կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։
Ըստ գերատեսչության՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Նրանց հստակ թիվը չի նշվում։
Մուրադ Փափազյանը չի մասնակցել այն ակցիաներին, որոնք վկայակոչել է կառավարությունը. Սիրանուշ Սահակյան
Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, ինչպես նաև Հաագա և Վլարդինգեն քաղաքներում օգոստոսի 21-ի գիշերը մի շարք պայթյուններ են որոտացել։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր, խանութ և ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է NL Times պարբերականը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին այցելելու է Հայաստան։
Սիրիական բանակի հրետանին գրոհել է ավազակային խմբավորումների դիրքերը Համայի նահանգի հյուսիսում։ Գնդակոծությունն իրականացվել է ծանր հրանոթներով՝ ի պատասխան ապաէսկալացիայի հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Al Watan թերթը։
Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը առաջիկայում դատարանի առջև կկանգնի Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Meydan TV-ն՝ հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևին, փոխանցում է «Ազատություն»-ը։