Բաժիններ՝

Նիդերլանդներում մի շարք պայթյուններ են որոտացել

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, ինչպես նաև Հաագա և Վլարդինգեն քաղաքներում օգոստոսի 21-ի գիշերը մի շարք պայթյուններ են որոտացել։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր, խանութ և ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է NL Times պարբերականը:

«Գիշերը պայթյունները վնասել են մարզակոշիկների նոր խանութը Վլարդինգենում, Ամստերդամի Զյոյդոստի շրջանում գտնվող երկու տուն, ինչպես նաև տուն ու մեքենա՝ Հաագայում… Ոչ ոք չի տուժել», – գրում է պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ Վլարդինգենում պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 02:30-ին՝ խանութի հարևանությամբ։ Պայթյունի հետևանքով կոտրվել են խանութի ցուցափեղկերը, վնասվել է դուռը, այրվել` ճակատը։

Ամստերդամում երկու պայթյուն է տեղի ունեցել առավոտյան մոտավորապես 04:50-ին և 07։00-ին, սկսվել են հրդեհներ, որոնք ավելի ուշ մարվել են։

Հաագայում պայթուցիկ սարքը տան հարևանությամբ գործել է տեղի ժամանակով 01:10-ի սահմաններում, պայթյունի հետևանքով այրվել է տան դուռը և մոտակայքում կանգնեցված ավտոմեքենան։

Ոստիկանությունը ականատեսներին կոչ է արել տեղեկություններ հաղորդել։ Առայժմ ձերբակալվածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս