BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 40 պետությունների ղեկավարներ

Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում և կանցնի ՀԱՀ-ի նախագահությամբ։

Ինչպես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը, «հնգյակի» երկրների ղեկավարները գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։ Միավորման անդամակցության պաշտոնական հայտեր են ներկայացրել 20-ից ավելի երկրներ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի մեկնի ՀԱՀ, սակայն գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Գագաթնաժողովին Ռուսաստանից ներկա կգտնվի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031