Բելգիայի արտաքին գործերի նախարարը այցելելու է Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին այցելելու է Հայաստան։

«Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը:

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031