Կասկած կա, որ և՛ ՀՀ–ի, և՛ Ադրբեջանի իշխանությունները մի ընդհանուր կենտրոնից են կառավարվում

Ադրբեջանը հազվադեպ է ինքնուրույն ինչ–որ քայլեր կատարում, և այդ քայլերը պայմանավորված են արտաքին ուժերի թելադրանքով կամ պայմանավորվածությամբ։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով` 44–օրյա պատերազմը սկսելու հրահանգը Ադրբեջանին տրվել է Մեծ Բրիտանիայից։ Հետագայում էլ, պատերազմի ժամանակ, Բրիտանիան խանգարեց, որպեսզի բանաձև ընդունվի ՄԱԿ ԱԽ–ում։

«Բնականաբար, այստեղ խոշոր ուժերի շահերը կան, և կասկած կա, որ և՛ ՀՀ–ի, և՛ Ադրբեջանի իշխանությունները մի ընդհանուր կենտրոնից են կառավարվում, ու այս ողբերգությունները թատրոն է, որը խաղում են մեր երկրի ու մեր քաղաքացիների կյանքի հաշվին»,–ասում է Դանիելյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս