ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում, ինչպես պահանջում են Արցախի ԱԺ հինգ խմբակցությունները։
Ազատ գյուղի զինվորական կացարանը մշտական վայր չի եղել, դրա համար էլ հարմարեցված չէր. Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, կարող են մտածել, որ նույն Մանվել Գրիգորյանի «օպերացիան» են ուզում կրկնել՝ հայրենիքի հերոս Սեյրան Օհանյանին դարձնեն թալանչի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և հարցին՝ ինչո՞ւ Երևանը պաշտոնապես չարձագանքեց Լավրովի հայտարարությանը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
ԱԺ-ում այսօր քննարկվեց Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագիրը:
«Թուրքիայի երկրաշարժն առաջացել է արևելա-անատոլիական բեկվածքի վրա, բեկվածքի ծնունդ է այդ երկրաշարժը, որը կարող է առաջացնել 8-11 բալ և ավելի մագնիտուդով երկրաշարժ։ Այդ բեկվածքը բավականին հայտնի է, բարեբախտաբար, ՀՀ տարածք չի մտնում այն, շրջանցում է Հայաստանը, դուրս է գալիս Վրաստանով դեպի Հյուսիսային Կովկաս։ Այսինքն՝ այն որպես գեներատոր, երկրաշարժ ծնող երկրաբանական կառուցվածք՝ շրջանցում է Հայաստանը։
Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ և երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։
Երկրորդ միջնորդությունը խորհրդարանը քննարկում է փակ ռեժիմով, քանի որ դրանում գաղտնիք պարունակող տեղեկություններ կան:
Նիգերիայի հյուսիսի Կացինայի նահանգի մի քանի գյուղերի վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ ունի համապատասխան միջազգային իրավական ձևակերպում և կասկածի ենթակա չէ:
Հոդվածում Ալյոնա Մելքումյանի, Սամվել Նարիմանյանի, մայոր Առուշանյանի ընտանիքների օրինակով ներկայացվում է առօրյան շրջափակված Արցախում:
Պերուի հարավում հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Հեղեղներից տուժել են մի շարք քաղաքներ Արեկիպա նահանգի Կամանա շրջանում:
Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են, որ այսօր ողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին կմասնակցի 900 հազարից մինչև 1 միլիոն մարդ:
Փետրվարի 3-ին, երբ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր հանրային լսումներ՝ Լաչինի միջանցքը փակելու հարցով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցում էր միայն Գուրգեն Արսենյանը։ Նա հենց ամբիոնից իր ելույթում հայտարարեց, որ չեն կարող ռիսկի ենթարկել 3 մլն հայի՝ հանուն 120 հազար արցախահայերի։
Շուրջ 2 ժամ առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ իր խիստ հավաստի տեղեկություններով՝ աննախադեպ ճնշում է գործադրվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով խորհրդակցական սենյակում գտնվող Վերաքննիչ դատարանի կազմի վրա:
ԱԺ հերթական քառօրյան այսօր մեկնարկեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության քննարկմամբ՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, ասաց, թե ստացվում է այնպես, որ, Աստված ոչ անի, թշնամու վաղվա պոտենցիալ հարձակման ժամանակ, եթե Ադրբեջանին հաջողվի ՀՀ որևէ մարզ օկուպացնի, ՀՀ ներկայիս իշխանությունը կհայտարարի, որ այդ մարզը զիջել են, որ փրկեն Հայաստանի մյուս մարզերը։
Դեռևս փետրվարի 7-ին բռնկված հրդեհի ծավալը զգալիորեն ավելացել է և մարել չի հաջողվում։
Գերմանիան իր հերթին համակարգում է օգնությունը ԵՄ գործընկերների հետ և պատրաստվում է Թուրքիա ուղարկել գեներատորներ, վրաններ, տաք ծածկոցներ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է բերել ԱԺ, քանի որ փորձում է հայ հասարակության ուշադրությունը շեղել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին:
Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ- գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր:
Սուրեն Պապիկյանն այսօր Աժ-ում հանդես կգա զեկույցով
Արտակ Բուդաղյանի ազատման մասին տարբեր վարկածներ են շրջանառվում:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների լուրն աշխուժացրել է նաեւ իշխանամերձ ուժերին։
Ընդդիմադիր պատգամավորների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ունի մեկ առաջին տեղակալ եւ երկու տեղակալ, այնինչ պետք է ունենա երեք տեղակալ։