Բաժիններ՝

Նիգերիայի հյուսիսում զինյալների հարձակման զոհերի թիվը հասել է 100-ի

Նիգերիայի հյուսիսի Կացինայի նահանգի մի քանի գյուղերի վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի։

Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ առնվազն 500 ավազակներ են հարձակվել Բակորիի շրջանի գյուղերի վրա՝ հափշտակելով և իրենց հետ տանելով խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ:

Նրանց հետապնդելու Է դուրս եկել տեղի աշխարհազորի մի խումբ, որը մարտի է բռնվել կողոպտիչների հետ: Կառավարությունը պատվիրակություն է ուղարկել միջադեպի հետևանքով տուժած համայնքներ և բնակիչներին հորդորել է սեփական ուժերով պաշտպանվել ահաբեկիչների հարձակումներից, ոչ թե պարզապես սպասել կառավարության և իրավապահների միջամտությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728