
Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ և երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արևելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան և Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- մասնագիտական պարզաբանումներ է տվել պրոֆեսոր Էրջանը։
Նա կոչ է արել, որ ողջ մնացածները հեռանան փլատակներից, քանի որ ուժեղ հետցնցումներ են դեռ լինելու։