
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանին՝ կատարած աշխատանքի համար, իսկ Վաղարշակ Մատիկյանին մաղթել է հաջողություն նոր պաշտոնում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տեսչական մարմինը կարևոր դերակատարում ունի կրթական ռեֆորմների վերահսկողության առումով՝ հասկանալու համար, թե ռեֆորմների ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում:
«Դրանք վեր հանելու առումով տեսչական մարմինն ամենակարևորն է, որովհետև մեծ ռեֆորմների ժամանակ, իհարկե, ճանապարհին կարող են լինել խնդիրներ: Կարևոր է, որ մենք ճիշտ ախտորոշենք խնդիրները, շտկումներն անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», -ասել է Արայիկ Հարությունյանը: