![](/banners/BeFunky-design.jpg)
Պերուի հարավում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-205.jpg)
Պերուի հարավում հեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Հեղեղներից տուժել են մի շարք քաղաքներ Արեկիպա նահանգի Կամանա շրջանում:
Միսկի քաղաքում ջրհեղեղի զոհերին քշել-տարել է ուժգին հոսանքը: Ուրասկի-Սեկոչա մայրուղու վրա պիկապը բախվել է սողանքի պատճառով բլրից թափված քարերին. մեքենայում գտնվող 5 մարդիկ անհետ կորած են: Նշվում է, որ վիրավորվել է առնվազն 20 մարդ:
Տարերքը ավերել է մոտ 200 բնակելի շինություն։ Աղետից տուժել է շուրջ 2 հազար ընտանիք, միջադեպի գոտում արդեն աշխատում են փրկարարական խմբերը։ Հաղորդվում է, որ տասնյակ մեքենաներ են արգելափակվել սողանքների պատճառով: