«Իշխանությունը նպատակ է ունեցել քաղաքական այս «միջոցառման» միջոցով խեղաթյուրել իրականությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, հանրային քրեական հետապնդում  հարուցելու միջնորդություն է բերել ԱԺ, քանի որ փորձում է հայ հասարակության ուշադրությունը շեղել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից։

«ԶՈւ-ում և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից հետո,  ակնհայտորեն բավականին թույլ «փաստարկներով», իրավական խոցելի հիմքերով փորձ է կատարվում ԶՈւ-ում առկա իրավիճակը որևէ ձևով  պայմանավորել վերջին 2 կամ 3 տասնամյակներում տեղի ունեցող գործընթացները։ Իշխանությունը նպատակ է ունեցել քաղաքական այս «միջոցառման» միջոցով խեղաթյուրել իրականությունը, հանրային, հասարակական, քաղաքական օրակարգը փոփոխության ենթարկել՝ փորձելով իրադարձությունները ներկայացնել սեփական մեկնաբանությունների և տրամաբանությունների ներքո»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի՝ Սեյրան Օհանյանին իշխանության կողմից թիրախավորելն ակնհայտ է, քանի որ նա ԱԺ ընդդիմադիր խոշոր խմբակցության ղեկավարն է։

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին վերագրվող հանցանքում Գրիգորի և Յուրի Խաչատուրովների անունների շահարկմանը՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ սկսած 2018 թվականից ի վեր Յուրի և Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների վերաբերյալ։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ Խաչատուրովները չեն գիտակցել, որ իրենց դիրքորոշումների արտահայտումը կարող է նման իրավիճակ ստեղծել, բայց դա իրենց տեսակն է։ Նրանք կանգնած լինելով Զու-ի ստեղծման, կայացման հիմքում, բնականաբար, չէին կարող նման իրավիճակում զերծ մնալ գնահատական հնչեցնելուց»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս